ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ - 07.09.2023թ.
07.09.23թ. մեր դպրոցում հյուրընկալվեցին Պարեկային ծառայության աշխատակիցները, ովքեր շրջեցին դասարաններում և ուսուցողական դաս վարեցին՝ երթևեկության կանոնների, անչափահասների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրների, դրանց կանխարգելման միջոցների մասին։
ԳՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԲՈՒՀԵՐԻՆ - 05.09.2023թ.
Երևանում ռուսական կրթության և գիտության կենտրոնն այսօր << Գրքեր՝ Հայաստանի դպրոցներին և բուհերին>> ակցիայի շրջանակներում մեր դպրոցին նվիրաբերեց 560 միավոր դասագիրք՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորող աշակերտների համար։
Մեր դպրոցի սաներն ու ուսուցիչներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին բարերարներին՝ հաճելի և շատ պետքական նվերի համար։
Մեր դպրոցի սաներն ու ուսուցիչներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին բարերարներին՝ հաճելի և շատ պետքական նվերի համար։
2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ - 01.09.2023թ.
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ - 30.08.2023թ.
30.08.23թ. տեղի ունեցավ դպրոցի մանկավարժական խորհրդի՝2023-24 ուստարվա առաջին նիստը։ Նիստի սկզբում դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը գովասանագրեր հանձնեց նախորդ ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին, այնուհետև ուսուցիչներին ներկայացվեցին օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում առաջ քաշված խնդիրներն ու սպասվելիք փոփոխությունները։Քննարկվեցին նոր ծրագրերն ու առաջնահերթությունները: