ՀԱՄԱՏԵՂ ԴԱՍ - 28.02.2023թ.
Ռազմական տեղագրություն: Դասը վարում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ՝ Մ. Ամիզյանը:
ՏԵՐ ԱՇՈՏ ՔԱՀԱՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՆՕՐՀՆԵՔ ԿԱՏԱՐԵՑ ՄԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ - 02.02.2023թ.
ԼԻՆԳԱՖՈՆԱՅԻՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ - 01.02.2023թ.
Դպրոցի տնօրեն՝ Մ. Սողոմոնյանի զարգացման ծրագրի կետերից մեկի՝ լինգաֆոնային դասասենյակի բացում:
ԲԱՑ ԴԱՍ - 27.01.2023թ.
10-րդ իրավագիտական առաջին դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված հայկական բանակի բոլոր ժամանակներին:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ԱՄՅԱԿԸ - 27.01.2023թ.
ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆԸ - 23.01.2023թ.
Վրաստանում կայացած ժամանակակից պարերի միջազգային մրցույթում մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Կատրին Քալանթարյանը գրավեց առաջին պատվավոր տեղը: Տնօրինության և մանկավարժական կազմի կողմից շնորհավորում ենք այդ բարձր պարգևի համար:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - 10.01.2023թ.
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵՏ - 01.12.2022թ.
01.12.22թ ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳՎ ՆԿԱՎ ՀՈՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Սրապյանը և Ոստիկանության ն/ն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետախուզության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Գ. Հովակիմյանը ուսուցողական և տեղեկատվական դաս վարեցին՝ <<Ոստիկանության կառուցվածքը, գործառույթները>> թեմայով։
Հանդիպումն անչափ հետաքրքիր էր և բազմաբովանդակ։
Հանդիպումն անչափ հետաքրքիր էր և բազմաբովանդակ։
ՄԵՐ ՓՐԿԱՐԱՐԸ - 30.11.2022թ.
Մեր դպրոցի 11տ1 դասարանի աշակերտ Դավիթ Երվանդյանը ՀԿԽԸ-ի կամավորներից է: Օգոստոսի 14-20-ը նա ակտիվորեն մասնակցել է ՙՙՍուրմալուՙՙ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթունի վայրում փրկարարական աշխատանքներին և արժանացել Հայաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ Մ. Մնացականյանի կողմից շնորհակալագրի: Մենք նույնպես շնորհավորում ենք և հպարտանում Դավիթի նման աշակերտներով:
ԽԱՂ-ՀԱՆԴԻՊՈՒՄ - 26.11.2022թ.
Ընկերական խաղ - հանդիպում Երևանի Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
ՀԱՄԱՏԵՂ ԴԱՍ - 24.11.2022թ.
Ձեռքի բեկորային նռնակների տեսակները և բնութագրիչները: Դասը վարում է՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ՝ Մ. Ամիզյանը:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ - 10.11.2022թ.
Մեր մասնակցությունը <<<<Վարդանանք>> կրթահամալիր>> ՍՊԸ-ի կողմից հերթական ատեստավորման 110-ժամյա վերապատրաստման դասընթացին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՊՏՀ - 17.11.2022թ.
«Տնտեսագիտություն» դասավանդող ուսուցիչների աշխատաժողով-վերապատրաստումը երեկ ՀՊՏՀ հյուրընկալ հարկի ներքո էր համախմբել հանրապետության ավագ դպրոցների երեք տասնյակ ուսուցիչների։
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍ՝ <<ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ>> ԹԵՄԱՅՈՎ - 10.11.2022թ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ - 24.10.2022թ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ''ԵՐԵՎԱՆ - 2022'' - 06.10.2022թ.
Մեր աշակերտներն այցելեցին ՀՀ ԳԱԱ նախագահության բաց տարածքում գիտության մշակույթի ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված <<Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022>> էքսպո ցուցահանդեսին։
ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ - 04.10.2022թ.
Հոկտեմբերի 4-ին Նոր Նորք վարչական շրջանում՝ հ.197 դպրոցի մարզադաշտում, կազմակերպվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար անցկացվող հանրապետական ռազմամարզական խաղերի շրջանային փուլի մրցումները, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների պատրաստումն է, նրանց շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումը: Մրցապայքարում իրենց ուժերն են չափել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը։
Մեր դպրոցի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը, որի համար անչափ ուրախ ենք և հպարտ։
Մեր դպրոցի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը, որի համար անչափ ուրախ ենք և հպարտ։
ԱՅՍՕՐ ՄԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷԻՆՔ ՛՛ԴԱՍ A՛՛ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ - 04.10.2022թ
Այսօր մեր դպրոցում հյուրընկալել էինք Դաս A ծրագրի ներկայացուցիչներին։ Մեկ ամբողջ ժամ թևածեց դասական երաժշտությունը, աշակերտները հնարավորություն ունեցան տեսականորեն ծանոթանալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, վայելեցին հատվածներ մեծ դասականների հանճարեղ ստեղծագործություններից։
Մեր աշակերտները հնարավորություն ստացան հաջորդ օրը ներկա գտնվելու և տեղում վայելելու կենդանի համերգը։
Մեր աշակերտները հնարավորություն ստացան հաջորդ օրը ներկա գտնվելու և տեղում վայելելու կենդանի համերգը։
ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ - 28.09.2022թ.
Մեր դպրոցի 12ֆիզմաթ դասարանի աշակերտ Մերուժան Ավետիսյանը <<Ազատ թռչող>> մոդելների գծով դպրոցական ավիամոդելիստների հանրապետական մրցումներում <<C-1 >> և <<F-1-B >>դասում գրավել է առաջին պատվավոր տեղը։ Հպարտանում ենք և շնորհավորում՝ մաղթելով ապագա նորանոր նվաճումներ: