Պետական ավարտական և փոխադրական քննությունների մեկնարկը՝ 30.05.2016թ.
Մանկավարժական խորհրդի նիստ՝ 30.05.2016թ.
Ճանապարհ դեպի հավերժություն՝ 26.04.2016թ.
Ապրիլի 26-ին Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցում տեղի ունեցավ հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված <<Ճանապարհ դեպի անմահություն>> խորագիրը կրող թաթերականացված միջոցառում:
100-летию Первой мировой войны 01.04.2016г.
Первого апреля в школе была проведена конференция старшеклассников, посвященная 100-летию Первой мировой войны. По решению ЮНЕСКО конференция была проведена по теме ''подводное культурное наследие первой мировой войне''. Цель, которую мы преследовали, просветить молодежь по вопросам влияние войны и важности культурного наследия в укреплено мира на земле.
Էկոլոգիայի հիմնական խնդիրները և լուծման եղանակները՝ 24.03.2016թ.
Էկոլոգիան գիտություն է, որ ուսումնասիրում է, թե անընդհատ փոփոխվող պայմաններում ինչպես են գոյատևում բույսերն ու կենդանիները երկրի վրա: Ինչպես են դրանք կապված շրջական միջավայրի և միմյանց հետ, ինչպես է պահպանվում կյանքի կայունությունը միջավայրի պայմանների փոփոխության հետ:
Աշակերտները կարողացան ներկայացնել էկոլոգիական միշարք հիմնախնդիրներ: Ցուցադրեցին էկոլոգիական հիմնախնդիրներին առջվող նկարներ, սլայդներ: Վեր հանեցին էկոհամակարգերի բնաշին և մարդկային փոփոխությունները:
Աշակերտները կարողացան ներկայացնել էկոլոգիական միշարք հիմնախնդիրներ: Ցուցադրեցին էկոլոգիական հիմնախնդիրներին առջվող նկարներ, սլայդներ: Վեր հանեցին էկոհամակարգերի բնաշին և մարդկային փոփոխությունները:
Գրաբարյան օրեր՝ 15.03.2016թ.
ՀԱՊՀ-ի դասախոսների այցը դպրոց
<<Գարնան տոն 2016>>
չինական ձեռագործ բացիկների ցուցահանդես՝ 09.02.2016թ.
Փետրվարի 19-ին Հայսատանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ <<Գարնան տոն 2016>> չինական ձեռագրոծ բացիկների ցուցահանդես: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել նաև մեր դպրոցի աշակերտներ՝ Լիզա Օհանյանը, Թենի Սահակյանը և Ռոսի Ղալաչյանը: Բոլոր աշակերտները պարգևատրվեցին վկայագրերով:
<<Մայրենին՝ սիրո պոեզիայում>> բաց դաս-միջոցառում՝ 18.02.2016թ.
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ <<Մայրենին՝ սիրո պոեզիայում>> դաս-միջոցառումը: Բաց դաս-միջոցառումը հետապնդում էր մի քանի նպատակ՝ ներկայացնելով սիրո պոեզիան՝ զարգացնել աշակերտների հմտությունները՝ համադրելու, դատողություններ անելու, ինքնուրույն մոտեցումներ հանդես բերելու և հակադրելու, լուծելու աշակերտների գեղագիտական դաստիարակության խնդիրները, նաև ապահովելու միջառարկայական կապերը:
Դասի ընթացքում հնչեցին Հ. Սահյանի, Պ. Սևակի, Ս. Կապուտիկյանի, Լ. Դուրյանի ստեղծագործությունները: Ներկայացրեցին նաև մայրենին և սերը որպես զուգադրություն: Աշակերտները դասի ընթացքում արժևորեցին պոեզիզան և երաժշտությունը՝ որպես հոգու ազդակ:
Դասի ընթացքում հնչեցին Հ. Սահյանի, Պ. Սևակի, Ս. Կապուտիկյանի, Լ. Դուրյանի ստեղծագործությունները: Ներկայացրեցին նաև մայրենին և սերը որպես զուգադրություն: Աշակերտները դասի ընթացքում արժևորեցին պոեզիզան և երաժշտությունը՝ որպես հոգու ազդակ:
Այց ՀՀ նախագահի նստավայր՝ 16.02.2016թ.
2016թ. փետրվարի 16-ին դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Երեխաները եղան բոլոր դահլիճներում, ծանոթացան շենքի կառուցման, ճարտարապետության պատմությանը, տեղեկացան նախագահի լիազորություններ, սահմանադրական փոփոխությունների, աշխատակազմի իրավասությունների մասին:
Այցը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի:
Այցը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի:
Մանկավարժական խորհրդի հերթական նիստ` 28.12.2015թ.
2015թ . դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված մանկավարժական խորհրդի նիստը: Նիստը վարում էր դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը:
Օրակարգում լսվեցին՝ փոխտնօրենների և դասղեկների հաշվետվեւթյունները կատարված աշխատանքների վերաբերյալ, մ/մ նախագահների ելույթները, ընթացիկ դասալսումների ամփոփումները: Նիստի վերջում տնօրենը հղեց ամանորյա շնորհավորանքի խոսքեր կոլեկտիվին և հանձնեց նվերներ:
Օրակարգում լսվեցին՝ փոխտնօրենների և դասղեկների հաշվետվեւթյունները կատարված աշխատանքների վերաբերյալ, մ/մ նախագահների ելույթները, ընթացիկ դասալսումների ամփոփումները: Նիստի վերջում տնօրենը հղեց ամանորյա շնորհավորանքի խոսքեր կոլեկտիվին և հանձնեց նվերներ:
Այցելություն Հայաստանի քաղավիացիայի վարչություն՝ 23.12.2015թ.
Ֆոտոցուցահանդես ''Երջանիկ ընտանիքն իմ աչքերով''՝ 26.11.2015թ.
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-վարչությանբ և ''Սոցիալական արդարություն" ՀԿ-ի կողմից կազմակերպված "Երջանիկ ընտանիքն իմ աչքերով" խորագրով ֆոտոցուցահանդեսին մասնակցելու համա 11-րդ դասարանի աշակերտուհի Ամալյա Մնացականյանը արժանացավ շնորհակալագրի, իսկ նրա աշխատանքը ընդգրկվեց լավագույնների շարքում:
Վարպետության դաս՝ 23.11.2015թ.
10-րդ և 11-րդ բնագիտական հոսքի աշակերտները հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նրանք եղան համալսարանի ինովացիոն կենտրոնում, այցելեցին վերազինված լաբորատորիաներ, ծանոթացան բուհի ֆակուլտետներին, մասնագիտություններին: Վերջում դիտեցին հետաքրքիր ֆիլմ նվիրված բունի առաջավոր ուսանողների հայտնագործությունների և գյուտերի մասին:
Այցը շատ հետաքրքիր էր, ուսուցողական և ճանաչողական:
Այցը շատ հետաքրքիր էր, ուսուցողական և ճանաչողական:
Դասղեկների հավաք-սեմինար՝ 20.11.2015թ.
Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ՝ 17.11.2015թ.
Հանդիպումը անցկացրեց ԵՊՀ Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Ակսել Հարությունի Պոդուրյանը:
Մեկնարկեց 2015-2016 ուստարվա առարկայական օլիմպիադան՝ 16.11.2015թ.
Օլիմպիադայի ժամանացույցը >>>
|
![]()
|
Աշնանային ծառատունկ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում՝ 14.11.2015թ.
Քաղաքային շաբաթօրյակ՝ 14.11.2015թ.
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված օրեր՝ 02.11-10.11.2015թ.
Ուխտագնացություն դեպի Արուճ՝ 08.11.2015թ.
Նոյեմբերի 8-ին Արագածոտնի Արուճ գյուղում ամենամյա ուխտի արարողությունն էր: Եկեղեցու բակում մեծ տոնախմբություն էր. այս տարվա ուխտ-մատաղը նվիրված էր Թաթու Կրպեյանի հիշատակի, որը, ի թիվս այլ հայորդիների, իր կյանքը նվիրեց Արցախի ազատության և պաշտպանության սուրբ գործին: Մեք ևս սիրով մասնակցեցինք այդ մեծ տոնախմբությանը:
<<ՄԵՂՈՒ 2015>> հայերենի մրցույթ՝ 05.11.2015թ.
Դպրոցի անվանակոչումը՝ 20.10.2015ոթ
Հանդիպում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ՝ 15.10.2015թ.
2015թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ՝ Նոր Նորքի ոստիկանության անչափահասների գործով բաժնի պետ Ա. Եպիսկոպոսյանի գլխավորությամբ հանդիպում ունեցան դպրոցի 11-12րդ դասարանների աշակերտների հետ՝ <<Ոստիկանության դերը մեր հասարակության մեջ>> և <<Սառը զենք կրելու հետևանքները>> թեմաներով:
Հանդիպումն անցավ վստահության և ջերմության մթնոլորտում, որտեղ երեխաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ոստիկանության աշխատակիցներին:
Մուսալեռ -100 10.10.2015թ.
Այս տարի լրանում է Մուսալեռան հերոսական պաշտպանության 100-ամյակը: Այդ առիթով հոկտեմբերի սկզբին մեր դպրոցի IXբ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա. Մանասյանի ուղեկցությամբ, Մուսալեռան հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցեցին քաջ մուսալեռցիների հիշատակին՝ ներկայացնելով ասմունք, երգ, պար, պատմական փաստերի հիշատակում: Վերջում այցելեցին հուշահամալիրի թանգարան՝ ավելի լավ ծանոթանալու մուսալեռցիների կենցաղին, առօրյային, երկրագործական պարագաներին: Հայրենասիրական այս դասը միշտ անջնջելի կմնա աշակերտների հիշողության մեջ: տեսանյութ >>> |
Անգլերենի գրական ցերեկույթ՝ նվիրված հայ և անգլիախոս երկրների գրականությանը` 08.10.2015թ.
Ցերեկույթին ներկայացվեց հայ և ամերիկյան մշակույթը՝ մասնավորապես գրականությունը: Համեմատականներ տարվեցին հայ և ամերիկյան գրողների միջև: Ներկայացվեց՝ Վ. Սարոյան, Է. Հեմինգուեյ, Վ. Տերյան, Էգդար Ալան Պո, Հ. Թումանյան, Ջ. Բայրոն, Հ. Սահյան, Ջ. Կ. Ռոուլինգ, Պ. Սևակ, Վ. Շեքսպիր, Ե. Չարենց, նրանց անցած ստեղծագործական ուղին և որոշ գործեր:
Ցերեկույթի վերջում՝ որպես ամփոփում, բաժանվեցին բացիկներ՝ մեծ մարդկանց թևավոր խոսքերով:
Ցերեկույթի վերջում՝ որպես ամփոփում, բաժանվեցին բացիկներ՝ մեծ մարդկանց թևավոր խոսքերով: