<<Կենգուրու>>, <<Մեղու>> և <<Русский медвежонок>> միջազգային խաղ մրցույթի մրցանակաբաշխությունը՝ 21.05.2018թ.
Մրցանակաբաշխությանը մասնակցել են 11-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Պետրոսյան Դիաննան /Կենգուրու, Русский медвежонок/ և Նաջարյան Անին /Մեղու/ խաղ մրցույթների ակտիվ մասնակցության և բարձր գիտելիքների համար:
Մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննությունները՝ 30.05.2018թ.
2017-2018 ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի ամփոփիչ նիստ՝ 29.05.2018թ.
Շարադրությունների մրցույթ՝ 19.05.2018թ.
<<Զորավար Անդրանիկ>> թանգարանի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում՝ նվիրված Անդրանիկի 153-ամյակին, դպրոցի աշակերտներ Մոնա Նազարյանը / 1-ին մրցանակ/ և Թամարա Ավանեսյանը /2-րդ մրցանակ/ պարգևատրվեցին պատվոգրերով:
ԵՊՀ դպրոցականների օլիմպիադա՝ 18.05.2018թ.
ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊՀ-ում անցկացված դպրոցականների օլիմպիադայում <<Անգլերեն լեզու>> առարկայից ցուցաբերած խորը գիտելիքների համար դիպլոմով է պարգևատրվել 12-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Գեոգջայանը:
Հաղթական մայիս՝ 17.05.2018թ.
Թ. Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի զինղեկ՝ փ/գ-տ Գ. Սարգսյանի և 10-րդ դասարանի աշակերտների նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Մեր դպրոցի հաղթողները՝ 10.05.20178թ.
Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած <<Հայաստանի ապագան իմ պատկերացմամբ>> և <<Հայաստանի երիտասարդությունը>> թեմաներով շարադրությունների՝ մեր դպրոցի հաղթողները:
Սուրբ Զատիկ՝ 1.04.2018թ.
Ասմունքի մրցույթի մեր մրցանակակիրը՝ 30.03.2018թ.
Ավարտվեց մանկապատանեկան հանրապետական փառատոնի եզրափակիչ թուլը, որին մասնակցում էին Արցախի և մեր հանրապետության 285000 մասնակիցներ՝ մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Ընտրվեցին 48 մրցանակակիրներ, որոնցից մեկը Երևանի Թ.Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի սան Թամարա Ավանեսյանն է: Նա ասմունքեց <<Գետաշենի արծիվ>> Թաթուլ Կրպեյանի ստեղծագործություններից:
Միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին՝ 23.03.2018թ.
Բաց դաս <<Երկիր մոլորակը մեր տունն է>> թեմայով՝ 22.03.2018թ.
Օլիմպիադայի հաղթողը՝ 20.03.2018թ.
<<Մաթեմատկիա>> առարկայաի ՀՊՄՀ <<Օլիմպիադա 2018>>-ում հաղթել է մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Արմենի Թամեյանը: Մեր կողմից ցանկանում ենք նորոնոր հաձողություններ ուսման ոլորտում:
Տեղի ունեցավ <<Ես գիտեմ, կարող եմ>> ինտելեկտուալ խաղ-վիկտորինայի եզրափակիչ խաղը՝ 16.03.2016թ.
Տեղի ունեցավ <<Ես գիտեմ, կարող եմ>> ինտելեկտուալ խաղ-վիկտորինաjի եզրափակիչ խաղը, որտեղ հանդիպեցին Երևանի հ.h. 106, 143, 150 և 186 դպրոցների թիմերը: Հետաքրքիր և թեժ պայքարում հաղթեց Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հանրակրթական դպրոցը: Մեր դպրոցի տնօրինության կողմից շնորհավորում ենք հաղթող թիմին և ցանկանում նորանոր բարձունքների նվաճում:
<<Ես գիտեմ, կարող եմ>> ինտելեկտուալ խաղ-վիկտորինա՝ 01-06.03.2018թ.
Մարտի 1-ից մինչև մարտի 6-ը Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցը նախաձեռնել և կազմակերպել էր <<Ես գիտեմ, կարող եմ>> ինտելեկտուալ խաղ-վիկտորինան ՝Նոր Նորք վարչական շրջանի բոլոր հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների միջև: Անչափ հետաքրքիր և թեժ պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի հ. 143, հ. 150, հ. 106, հ.186 դպրոցների թիմերը:
Հարգանքի տուրք հայ քաջերին՝ 26.02.2018թ.
Մայրենիի տոնը դպրոցում՝ 21.02.2018թ.
Գիրք նվիրելու օր՝ 19.02.2018թ.
Ձեռնակատիրական մտածողություն՝ 15.02.2018թ.
<<Ձեռնակատիրական մտածողության զարգացում>> թեմայով վերապատրաստման արդյունքում դպրոցի ուսուցչուհի՝ Ալինա Եղիազարյանը և աշակերտ՝ Անդրեյ Հարութունյանը ստացել են վկայականներ:
2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննությունների սկիզբը՝ 25.12.2017թ.
Մանկավարժական խորհրդի նիստ՝ 22.12.2017թ.
Մեկնարկեց օլիմպիադայի դպրոցական փուլը՝ 20.11.2017թ.
Այցելություն Լիճք՝ 16.11.2017թ.
Սույն թվականի նոյեմբերի 16-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի համագործակցության շրջանակներում Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի սաներն ուղևորվեցին Գեղարքունիքի Լիճք գյուղ, հյուրընկալվեցին տեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Տեղի աշակերտները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել, որտեղ ներկայացնում էին իրենց գյուղի պատմությունը, դպրոցի հաջողություններն ու նվաճումները:
Այնուհետև բեմը տրամադրեցին երևանցի աշակերտներին, որոնք պատրաստել էին հայրենասիրական և ուսուցողական բովանդակալից միջոցառում: Նրանք ներկայացրին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին և հ. 62 դպրոցի շրջանավարտ զոհված ազատամարտիկներին:
Կարծում ենք, որ փոխադարձ այցերն ու համագործակցությունը շարունակական կլինեն:
Այնուհետև բեմը տրամադրեցին երևանցի աշակերտներին, որոնք պատրաստել էին հայրենասիրական և ուսուցողական բովանդակալից միջոցառում: Նրանք ներկայացրին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին և հ. 62 դպրոցի շրջանավարտ զոհված ազատամարտիկներին:
Կարծում ենք, որ փոխադարձ այցերն ու համագործակցությունը շարունակական կլինեն: