ՄԱՐԻՆԵ ԱՐՇԱՎԻՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
/հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն/
Կրթությունը՝
1980թ. ավարտել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 միջնակարգ դպրոցը:
1980-1982թթ. սովորել և ավարտել է Առևտրի տեխնիկումը և ստացել գերազանցության դիպլոմ:
1984-1989 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական լեզուներ և գրականություն /ֆրանսերեն/ բաժինը, ստացել՝ բանասերի, ուսուցչի և թարգմանչի որակավորում:
2012թ. ընդունվել է Երևանի պետական կառավարման ակադեմիայի ՛՛Հանրային կառավարում՛՛ բաժինը, 2015թ. ստացել է ՛՛Մագիստրոսի՛՛ կոչում:
Աշխատանքային գործունեությունը՝
1991թ. աշխատել է Երևանի հ. 44 միջնակարգ դպրոցում որպես ֆրանսերենի ուսուցչուհի:
2003թ. ընդունվել է Երևանի հ. 62 միջնակարգ դպրոց որպես ուսումնական գծով փոխտնoրեն և ֆրանսերենի ուսուցչուհի: Աշխատելու տարիներին մասնակցել է մի շարք վերապատրաստումների, արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի և ստացել հավաստագրեր:
2007թ. դպրոցի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով:
2009թ. մասնակցել է ավագ դպրոցի օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:
2009թ. մասնակցել է ԵՊՄՀ-ում ավագ դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներին:
2009թ. E-VOLUTION ծրագրի շրջանակներում մասնակցել է համակարգչային դասընթացներին և ստացել հավաստագիր:
2009թ. մասնակցել է ավագ դպրոցի տնօրենի վերապատրաստման դասընթացներին:
2009-2011թթ. նշանակվել է որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2010թ. ՛՛Ռուսաց լեզվի՛՛ կենտրոնի հետ համագործակցելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ստացել է շնորհակալագիր:
2011թ. ՛՛Հույսի կամուրջ՛՛ ՀԿ-ի կողմից շնորհվել է շնորհակալագիր՝ ՛՛Հաշմանդամություն ունեցող՛՛ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշպանության գործում ունեցած մեծ ավանդի համար:
2011թ. ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր և դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրվել տնօրեն:
2011թ. ապրիլի 11-ից 28-ը իրականացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստման դասընթացներ՝ կազմակերպված ՛՛Կրթություն առանց սահմանի՛՛ ՀԿ-ի կողմից:
2013թ. ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարության շրջանակներում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
2013թ. Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է ՀՀ դպրոցականների շախմատի 7-դ օլիմպիադայի մարզային փուլի մասնակցության համար:
2014թ. ՀՀ ՊՆ-ի կողմից կրթօջախի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած անձնական ավանդի համար պարգևատրվել է պատվոգրով:
2014թ. մասնակցել է ԴԿՄ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին՝ շահելով դրամաշնորհային ծրագիր ՛՛Սովորողների մասնագիտական կողմնորոշման և հետագա կրթության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՛՛ թեմայով:
2015թ. կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության կողմից պարգևատրվել է ՛՛Կրթության երախտավոր՛՛ հուշամեդալով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:
2015թ. կրթության ոլորտում ակտիվ գործունեության համար ՛՛Դպրոց-կենտրոնների միություն՛՛ իրավաբանական անձանց միության կողմից տրվել է պատվոգիր:
2016թ. ՀՀ ԿԳՆ ՛՛Կրթության ազգային ինստիտուտ՛՛ ՓԲ-ի կողմից ՛՛ֆրանսերեն՛՛ առարկայի վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ստացել է վկայական:
2016թ. Յունեսկոյի կողմից ստացել է հավաստագիր՝ 21-րդ համաշխարհային կոնֆերանսին մասնակցելու համար:
2016թ. ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
2016թ. նոյեմբերի 25-ին դպրոցի կառավարման խորհրդի կողմից և ՀՀ ԿԳ նախարարի հրամանով վերընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում:
2017թ. մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով շնորհվել է առաջին աստիճանի տարակարգ:
2018թ. փետրվարի 26-ից մարտի 2-ը մասնակցել է ՛՛Ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերության ծրագրերի մշակման և իրականացման հմտություններ՛՛ թեմայով վերապատրաստման մոդուլային ուսուցման ծրագրին՝ կազմակերպված ՀՀ ԿԳՆ-ի և Ուսուցման ազգային հիմնադրամի կողմից և ստացել վկայական:
2019թ. մայիսի 21-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Հ. Մհրյանի կողմից ստացել է շնորհակալագիր՝ ՛՛Հաղթանակների Մայիս՛՛ խորագիրը կրող շարադրության մրցույթին մասնակցություն ունենալու համար:
2019թ. հոկտեմբերի 5-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Հ. Մհրյանի կողմից արժանացել է պատվոգրի՝ սերնդակրթության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի, անբասիր աշխատանքի և Ուսուցչի օրվա կապակցությամբ:
2020թ. դեկտեմբերի 2-ին ՛՛Կրթություն առանց սահմանների՛՛ ՍՊԸ-ի կողմից ստացել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի վկայական:
2021թ. փետրվարի 23-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
2021թ. հոկտեմբերի 18-ին հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից, բաց քվեարկությամբ ընտրվել է որպես հաստատության տնօրեն:
2021թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով նշանակվել է Թ. Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի տնօրեն՝ հինգ տարի ժամկետով:
2021-2022թթ. մասնակցել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող ՛՛Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում՛՛ ծրագրի 52-ժամյա վերապատրաստման դասընթացին և ստացել հավաստագիր:
2022թ. մասնակցել է ՛՛Կրթության զարգացման և կառավարման՛՛ հիմնադրամի կողմից իրականացված 30-ժամյա վերապատրաստման դասընթացին և ստացել հավաստագիր:
2022թ. հունիսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը մասնակցել է ֆրանսերենի ուսուցիչների հերթական ատեստավորման 110-ժամյա վերապատրաստման դասընթացներին և ստացել վկայական:
2024թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Համակարգչային ծրագրերի իմացությունը` Microsoft Office Word, Microsoft Office Excel
Լեզուների իմացությունը՝ ռուսերեն և ֆրանսերեն:
Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած է, ունի դուստր: