Օգնություն Արցախի հայ զինվորին՝ 08.04.2016թ.
Պօեզիայի տոն՝ 18.02.2016թ.
Դասղեկների հավաք-սեմինար՝ 20.11.2015թ.
Մուսալեռ - 100 10.10.2015թ.
Միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 17.04.2015թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից
Նաիրի Զարյան - Անհատը և ժամանակը
Չարենցյան օրեր 03.05.2012
Մայիսի 3-ին` դպրոցի հայոց լեզվի և գրականության դասարանում, տեղի ունեցավ հանդիպում` նվիրված ՚՚Չարենցյան օրերին՚՚: Հանդիպմանը մասնակցում էին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ՝ Գ. Սողոմոնյանը, Ե. Չարենցի թոռնուհի` Գ. Չարենցը, Ե. Չարենցի տուն- թանգարանի տնօրեն՝ Լ. Հակոբյանը և այլ հյուրեր: |
|
Աշխարհի հին ու նոր հրաշալիքները 20.04.2012
Դիտել <<YouTube>>-ում HQ որակով
|
Ապրիլի 20-ին համար 62 ավագ դպրոցում 10 լեզվագիտական 1 դասարանում տեղի է ունեցել բաց դաս-միջոցառում` աշխարհի հին ու նոր հրաշալիքներին: Երեխաները հստակ և հասանելի կերպով ներկայացրին հանդիսատեսին, թե ինչպիսի գեղեցկություն ունի իրականում մեր երկիր մոլորակը: Ավելի կոնկրետ այդ բովանդակալից դասի մասին Ա. Հովսեփյանի ռեպորտաժում: |
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգ
Հերթական ապշեցուցիչ անակնկալը 62 ավագ դպրոցի աշակերտների կողմից:
Ապրիլի 6-ին Երևանի համար 62 ավագ դպրոցում մայրության և գեղեցկության տոնի առիթով շնորհալի աշակերտների ջանքերով կազմակերպվեց համերգ՝ նվիրված սիրելի ուսուցիչներին: Թե ինչպես է անցել համերգը և ինչպիսի համարներ են ներկայացրել մեր աշակերտները կարող եք տեսնել PMG-ի նկարահանման խմբի աչքերով: |
|
Այց «Զորավար Անդրանիկ» թանգարան 16.03.2012
|
Մարտի 13-ին 62 դպրոցի աշակերտները և ուսուցիչները այցելել էին «Զորավար Անդրանիկ» թանգարանը, որտեղ ծանոթաացան Անդրանիկի թե մարտական, թե անձնական կյանքին: Իսկ թե ինչ էին տեսել աշակերտները, իր տեսանյութում ներկայացրել է Մարիցա Մանդալյանը : |
«Мертвые души» открытый урок, с участием
10 гуманитарного класса 07.03.2012
Седьмого марта в 62-ой школе 10 гуманитарный класс провел очередное мероприятие, посвященное литературному произведению Н.В. Гоголя «Мертвые души». Ученики передали зрителям все свои впечатления, знания о героях произведения, а так же устроили дискуссию относительно данных героев. Ну а как именно прошел сам урок, вкратце в репортаже. |
|
Դաս-բանավեճ «Հայաստանը դու ես» խորագրով
Դիտել <<YouTube>>-ում HD որակով |
Փետրվարի 3-ին 11տ1 դասարանի աշակերտ-ները կազմակերպել էին բաց-դաս միջոցա-ռում ` Հայաստա-նից արտագաղթի վերաբերյալ: Աշակերտները բաժանվել էին 2 խմբերի: Առաջին խումբը կողմ էր մնալ Հայաստանում, իսկ երկրորդ խումբը դեմ էր: Ընթացքում քննարկումներ էին գնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև հայրենիքում ապրելիս առավելությունների մասին: Խոսվում էր նաև կրթության որակի մասին Հայաստանում և արտասահմանում: Դասին ներկա էին աշակերտական խորհրդի անդամները, տնօրեն` տիկին Մարինե Սողոմոնյանը, փոխտնօրենները և մի քանի ուսուցիչներ: Բաց-դաս միջոցառման կազմակերպիչ էր անգլերեն լեզվի ուսուցչուհի
Գ. Մինասյանը: Սիրով PMG-ն Ա. Միրաքյանի ղեկավարությամբ: |
Դաս - միջոցառում՝ նվիրված ՀՀ Բանակի 20-ամյա հոբելյանին
Միջոցառման տեսահոլովակը >>
Արդեն 20 տարի է, ինչ մեր պետության ներսում ձևավորվել է անկախ և հզոր բանակ, բանակ, որը ստեղծվեց հերոսաբար կռվող և իր դիրքերը չզիջող քաջ զավակների կողմից: Եվ հենց այս դաս - միջոցառման շնորհիվ բոլորին հերթական անգամ պարզ դարձավ, թե ինչերի կարելի է հասնել, եթե լինես համառ, ուժեղ և միախմբված...
Սիրով PMG-ն Ա. Միրաքյանի ղեկավարությամբ: |
Դիտել <<YouTube>>-ում HD որակով |
Վերջապես, հատուկ հ. 62 դպրոցին նվիրված տեսահոլովակ PMG-ի կողմից
|
"School 62 Clip" (05.10.2011)Այս բոլորովին թարմ տեսահոլովակը նոր շունչ մտցրեց թե ́ աշակերտների, թե ́ ուսուցիչների մեջ: Հոլովակի հեղինակը ոչ միայն փորձել է ներկայացնել դպրոցի իրական առօրյան, այլ մեծամասնության կարծիքի ու բարոյականության սահմաններում հումորի վերածել դպրոցականների անցուդարձը:
Ի դեպ, տեսահոլովակը, կարծում եմ, ամենաջերմ անակնկալներից մեկն էր ուսուցիչներին` իրենց տոնի կապակցությամբ: Եվ այսպես, սիրելի ́ վաթսունեկուսցիներ, մաղթում ենք ձեզ հաճելի դիտում և նոր, ազդեցիկ մտքեր, չէ որ դուք եք այսօրվա ապագան: Սիրով PMG-ն Ա. Միրաքյանի ղեկավարությամբ: |
Բաց դաս` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին
Click here to edit.
Click here to edit.Կարծես երեկ էր, երբ Հայաստանը Խորհրդայինից դարձավ անկախ Հանրապետություն, սակայն անցավ արդեն 20 տարի: Մեր պետությունը ունեցավ և ձեռքբերումներ, և կորուստներ, սակայն մեր ժողովրդի համառությունը վերականգնեց մեր երկրի ամբողջականությունը: Հ. 62 Ավագ դպրոցի աշակերտները այս բաց դասի ընթացքում փորձեցին պարզաբանել այսօրվա և երեկվա պատկերը մեր Հանրապետությունում:
|
|
Անկախության 20-րդ տարելիցին նվիրված հատուկ տեսահոլովակ ձեզ համար ՀԱՅԵՐ...