Մայիսի 23-ին մեծ շուքով նշվեց 2013-2014 ուսումնական տարվա վերջին զանգի արարողությունը
՛՛Հայոց լեզու և հայ գրականություն՛՛ առարկայի պետական ավարտական քննություն 12-րդ դասարանում՝ 04.06.2014թ.
2013-2014 ուստարվա մանկավարժական խորհրդի նիստ` 27.05.2014թ.
Օրակարկում` դասղեկների տարեկան հաշվետվությունների հանձնում
Ֆիզկուլտուրա առարկայի քննությունով ազդարարվեց 2013-2014 ուստարվա 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների սկիզբը
2013-2014 ուստարվա ավարտական փոխադրական քննությունների անցկացում ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում 26-31.05.2014թ
2013-2014 ուստարվա 9-րդ և 11-րդ դասարաններում ՆԶՊ առարկայից ստուգողական աշխատանքների անցկացում` 20.05.2014թ.
Բաց դաս 8-րդ դասարանում՝ 19.05.2014թ.
Բաց դաս 8-րդ դասարանցիների հետ՝ ՛՛Ազգային հպարտություն՛՛ թեմայով, և ՛՛Ես հպարտ եմ, որ ...՛՛ վերնագրով պաստառների նախապատրաստման աշխատանքներ:
Սեմինար ուսուցիչների հետ՝ ՛՛Ազգային հպարտություն՛՛ խորագրով՝ 16.05.2014թ.
Հանդիպում ոստիկանների հետ՝ 05.05.2014թ.
Մայսի 5-ին թիվ 62 ավագ դպրոցում 12-րդ դասարանների աշակերտների և ծնողական կոմիտեի նախագահների հետ հանդիպում անցկացրեց Նոր Նորք վարչական տարածքի ոստիկանության անչափահասների բաժնի պետ՝ Ռ. Եպիսկոպոսյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակից Ավագյանը, անչափահասների բաժնի տեսուչ Գրիգորյանը և անչափահասների բաժնի աշխատակից Մաթևոսյանը:
Վերապատրաստում ավագ դպրոցում` 17.05.2014թ.
Արա Գեղեցիկ` 05.05.2014թ.
2014թ. մայիսի 5-ին Երևանի թ. 62 ավագ դպրոցի դահլիճում ներկայացվեց <<Բեմադրում ենք Արա Գեղեցիկ>> թատերախաղը` ըստ Ն. Զարյանի <<Արա Գեզեցիկ>> դիցապատմական ողբերգության:
Ավագ դպրոցի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ա. Գևորգյանի և Ա. Հովսեփյանի ուժերով ներկայացրեցին հուզառատ և սրտաբուխ մի պատմություն, որտեղ բախվեցին մարդկային զգացմունքներն և հույզերը` բացահայտելով հերոսների ներաշխարհը: Սեր, հուզմունք, հիացմունք, հիասթափություն և հավատարմություն...: Անձնականի և հասարակականի բախման մեջ ծնվեց միակ ճշմարտությունը` ամենից կարևորը հայրենիքի ճակատագիրն է, և ևս մեկ անգամ ապացուցվեց գրականության դաստիարակչական դերը <<Գրականությունը ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների դեմ>>: |
Երաժշտությունը և պոեզիան` 30.04.2014թ.
Հանդիպում ոստիկանի հետ` 25.04.2014թ.
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնի պետ`փոխգնդապետ Հասմիկ Պոդոսյանը և Երևանի Նոր-Նորք համայնքի ոստիկանության բաժնի անչափահասների գործերով տեսուչ` լեյտենանտ Հերմինե Գրիգորյաը: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և բովադակալից:
Սուրբ Հարության տոնը նշվեց նաև մեր դպրոցում` 18.04.2014թ.
Հանդիպում ծնողների հետ` 29.03.2014թ.
Հանդիպմանը ներկա էին 9-րդ դասարանի աշակերտների ծնողները: Տնօրեն` Մ.Սողոմոնյանը ծնողներին ծանոթացրեց ավագ դպրոցում գոյություն ունեցող հոսքերի հետ ւ հորդորեց նրանց կատարել ճիշտ ընտրության:
Այց եռաբլուր Զորավար Անդրանիկի շիրիմին` 25.02.2014թ.
Գրքի օրվա կապակցությամբ դպրոց էին հյուրընկալվել ոստիկանության աշխատակիցները` 19.02.2014թ.
Փոխգնդապետ` Ծատուրյան Մարինե Նոր- Նորքի ոստիկանության բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ
Լեյտենենտ` Մանուկյան Լուսինե անչափահասների գծով օպերլիազոր
Լեյտենենտ` Մանուկյան Լուսինե անչափահասների գծով օպերլիազոր
Մայրենիի միամսյակին նվիրված բաց դաս` 18.02.2014թ.
Սուրբ Սարգսի տոնը` 14.02.2014թ.
Русский медвежонок 07,02,2014г
20142. փետրվարի 7-ին տեղի ունեցավ "ԱՅԲ" կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված "Русский Медвежонок" մրցույթին հաղթող ճանաչված աշակերտների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնեց դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը: Պարգևատրմանը ներկա էին նաև հաթող աշակերտների ռւսաց լեզվի ուսուցչուհի Լ. Սողոմոնյանը և նրանց ծնողները:
Հանդիպում ծնողների հետ` 31.01.2014թ
2014 թվականի հունվարի 31-ին դպրոցի տնօրեն` Մ. Սողոմոնյանը հանդիպեց 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողների հետ միասնական և ավարտական քննությունների հայտագրման հետ կապված: Հանդիպման ժամանակ ծնողների կողմից բարձրացրած հացերին տնօրենի կողմից տրվեց սպառիչ պատասխան:
Հանդիպում հոգեբանի հետ` 29.01.2014թ.
"Տաթև 95" հոգեբանական աջակցության կենտրոնի կողմից 2014թ. հունվարի 29-ին անցկացվեց եռօրյա սեմինար-դասընթաց` "Հաղորդակցման հմտություններ" թեմայով: Դասընթացին ներգրավված էին ինչպես ուսուցիչներն ու աշակերտները, այնպես էլ ծնողները: Հիմնականում շեշտը դրված էր սահմանապակ հնարավորություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա:
Բոլոր լսարաններում տիրում էր ջերմ և անմիջական մթնոլորտ, որն էլ նպաստում էր հանդիպման արդյունավետությանը:
Բոլոր լսարաններում տիրում էր ջերմ և անմիջական մթնոլորտ, որն էլ նպաստում էր հանդիպման արդյունավետությանը:
2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի մանկավարժական խորհրդի ամփոփիչ ընդլայնված նիստ` 27.12.1203թ.
"Christmas Party" 19.12.2013թ.
Հանդիպում ՀՀ ոստիկանության և ՊՆ աշխատակիցների հետ` 28.11.2013թ.
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՊՆ նախարարության համատեղ "Աշակերտ-ոստիկան-զինվոր` հայրենիքի նվիրյալ" խորագրով հանդիպումների ամփոփումը:
Հանդիպման գլխավոր թեման հայրենասիրությունն էր, նպատակը` դպրոցականների ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը: Նա ներկայացրեց հյուրերին, որոնք էին.
|
- Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը վաղուց է տվել իր դրական արդյունքը, անչափահասների գործերով ծառայողները մեր սպասված հյուրերն են, հուսով ենք`այս ձևաչափով հանդիպումները նույնպես շարունակական կլինեն, -իր խոսքում ասաց դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը:
Հայրենիքը պետք է սիրել ամեն օր` սա է հայրենասիրության բանաձևը, և դա էր գլխավոր դասը, որ ստացան թիվ 62 դպրոցի սաները: Նրանք նաև հյուրերին ներկայացրին թեմայի շուրջ իրենց պատկերացումները, մտահոգությունները, տվեցին հարցեր, որոնց շրջանակը լայն էր:
Հայրենիքը պետք է սիրել ամեն օր` սա է հայրենասիրության բանաձևը, և դա էր գլխավոր դասը, որ ստացան թիվ 62 դպրոցի սաները: Նրանք նաև հյուրերին ներկայացրին թեմայի շուրջ իրենց պատկերացումները, մտահոգությունները, տվեցին հարցեր, որոնց շրջանակը լայն էր:
<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>` 22.11.2013թ.
<Կրթություն առանց սահմանի> հասարակական կազմակերպությունը <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանւի երիտասառդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է <Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում> ծրագիրը, որի շրջանակներում հայտարարվեց <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> խորոգրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
|
Մեկնարկեց Ֆուտզալի միջդասարանական առաջնությունը` 15.11.2013թ.
Ցուցահանդես-համաժողով EXPO` 13,11,2013թ,
ՈՒՀԱ -ի ելույթը Ամերիկյան համալսարանում` 10.11.2013թ.
Ելույթի տեսանյութը`>>>
Ucom ընկերությունը հյուրընկալել էր Երևանի թ. 62 ավագ դպրոց` 30.10.2013թ.
Համակարգչային դասարանը Ucom ընկերության կողմից վերանորոգված թվով վեցերրորդ դասարանն է Երևան քաղաքում: Ընկերությունը տրամադրել է դպրոցին համակարգիչներ և ապահովել ինտերնետային կապով: Վերանորոգումը իրականացվել է համաձայն Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի», որով Ucom ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 Երևանյան դպրոցների համակարգչային սենյակներ: Այցի նպատակը ընկերության կողմից վերանորոգված և վերազինված համակարգչային դասարանի բացումն էր: Բացման խոսքով հանդես եկավ ընկերության տնօրեն`Հայկ Եսայանը, ՀՀ ԿԳՆ աշխատակիցներ Սյուզի Մակյանը և Արմինե Սողոյանը: Դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվի կողմից իր շնորհակալական խոսքը ասաց դպրոցի տնօրեն` Մարինե Սողոմոնյանը: |
Մասնագիտակասն կողնորոշման դաս` 15.10.2013թ.
Երևանը 2795 տարեկան է 12.10.2013թ.
Բաց դաս նվիրված Էրեբունի-Երևանի 2795 -րդ տարեդարձին 11.10.2013թ.
Հանդիպում դպրոցի ԱԽ-ի հետ 09.10.2013թ.
Մեկնարկեց շախմատի դպրոցական փուլը` 04.10.2013թ.
Աղետներից պաշտպանվելու ձևերը և միջոցները «Կարմիր Խաչ» -ի այցը 02.10.2013թ.
Ֆիլմի դիտում` «Պեպո» 10.09.2013թ.
Մեծ շուքով նշվեց Սեպտեմբերի 1-ը` նոր ուսումնական տարվա սկիզբը:
02.09.2013թ.
2012-2013 ուստարվա ավարտական քննություններ` 04. 06. 2013թ.
«Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոն» 23.05.2013թ.
ԱԺ նախագահ Հովիկ
Աբրահամյանի հովանավորությամբ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում, Ջավախքում
անցկացվել է «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոն»՝ նվիրված
հայ մեծանուն գրողներ Պ. Սևակին և Հ. Սահյանին: Մրցում էին 2 տարիքային խմբով՝ 11-14 և 15-17 տարեկան երեխաները: Մեր դպրոցի երեք
աշակերտ մասնակցում էր և հաղթահարեց Երևանի
մարզային I և II փուլերը, իսկ նրանցից XI տ1
դասարանի աշակերտուհի Զվարթ Օսիպյանը, Երևանի մարզային III փուլում գրավելով I պատվավոր
տեղը, սույն թվի մայիսի 26-ին Ծաղկաձորում անցկացվող հանրապետական փուլում իր տարիքային խմբում II-ն էր: Զվարթը պարգևատրվեց
պատվոգրով և ստացավ մրցանակ/ համակարգիչ/ հենց ԱԺ նախագահի կողմից: Մեր աշակերտուհին
մասնակցեց նաև Գալա համերգին: Սրտանց շնորհավորում ենք Զվարթին, դպրոցի տնօրինությանը,
նրա՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Մանասյանին, հ. լեզվի և գրականության
մեթոդմիավորմանը:
|
Փոխադրական քննություններ` 30.05.2013թ.
Մայիսի 30-ից մեկնարկեց 10-րդ և 11-րդ դասարանցիների փոխադրական քննությունները, որին մասնակցում են 10-րդ դասարանի` 158 և 11-րդ դասարանի` 146 աշակերտներ:
Քննական շրջանի սկիզբը` 29.05.2013թ.
Մանկավարժական խորհրդի նիստ` 29.05.2013թ
Մայիսի 29-ին տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր դպրոցի մանկավարժական խորհրդի նախագահ` տնօրեն Մ. Սողոմոնյանը: Նիստի ընթացքում երկրորդ կիսամյակի կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեններ` Գ.Ոսկերչյանը և Ֆ. Բալասանյանը, մասնագիտացված աջակցությունների գծով փոխտնօրեն` Ա. Ջավախյանը և դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ` Լ. Քեշոյանը: Լսեցին նաև դասղեկներին, որոնք ներկայացրեցին իրենց դասարանների առաջադիմության հաշվետվությունը: Նախագահի կողմից տրվեցին ցուցումներ քննությունների անցկացման գործընթացի հետ կապված:
|
Այց մանկատուն` 14.05.2013թ.
Հ. 62 ավագ դպրոցի տնօրեն` Մ. Սողոմոնյանի օգնությամբ և աջակցությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Բաղդասարյանի անմիջական ուղեկցությամբ դպրոցի աշակերտները կազմակերպեցին այց Քանաքեռ-Զեյթուն շրջանում գտնվող մանկատուն:
Մենք չեմպիոն ենք` 03.05.2013թ.
Մայիսի 3-ին տեղի ունեցավ ֆուտբոլի քաղաքային եզրափակիչ փուլը: Մեր դպրոցի թիմը հանդիպեց Դավիթաշենի հ. 189 դպրոցի հետ: Հետաքրքիր և ծանր պայքարը ավարտվեց մեր դպրոցի տղաների հաղթանակով:
հ. 62 : հ. 189
4 - 1
հ. 62 : հ. 189
4 - 1
Մեր դպրոցում նշվեց «Ֆրանկոֆոնիայի» օրրը` 03.05.2013թ.
Մայիսի 3-ին համար 62 ավագ դպրոցում
տեղի ունեցավ
տարբեր դասարանների աշակերտների մասնկացությամբ դաս-միջոցառում, որը
նվիրված էր Ֆրանսիայի մշակույթին և ֆրանկոֆոնիային: Աշակերտները ներկայացրեցին
Ֆրանսիայի աշխարհագրական
դիրքը, ֆրանկոֆոն պետությունները, Փարիզի
սիմվոլներ`եռագույն դրոշը, աքաղաղը, ազգային
հիմնը` Marsellaise, Էյֆելյան
աշտարակը, որը խորհրդանշում
է Փարիզը,
Մարիանի կիսանդրը, որը խորհրդանշում
է հանրապետությունը, Chanel N5-ը ամենահայտնի
օծանելիքներից մեկը: Աշակերտներից
մի քանիսը
կիթառների օգնությամբ
ապահովեցին բարձր տրամադրությունը՝ նվագեցին
և երգեցին
Զազի <Je Veux> երգը, կազմակերպվեց վիրտուալ
ուղեվորություն դեպի Փարիզ և միջոցառումը ավարտվեց
<Notre Dam de Paris> երաժշտական
ներկայացման հատվածով
:
|
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների ավարտն ազդարարող ասմունքի մրցույթ 29.04.2013թ.
Խաղը ավարտվեց մեր հաղթանակով ` 27.04.2013թ.
Կառավարման խորհրդի արտահերթ նիստ` 25.04.2013թ.
2013թ. ապրիլի 25 հ. 62 ավագ դպրոցում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ: Նիստին ներկա էին խորհրդի վեց անդամներ: Օրակարգում դրված էր մեկ հարց` «Երևանի հ. 62 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Մարո Կարախանյանը: |
Խաղ վիկտորինա "Ինչ, Որտեղ, Երբ"` 25.04.2013թ.
Հ. 62 ավագ դպրոցի 83-րդ դասարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ` ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից: Խաղը հետաքրքիր և հատկանշանակ էր նրանով, որ յուրաքանչյուր թեմայի շուրջ առաջադրվում էին հարցեր ևˊ կենսաբանությունից, ևˊ ֆիզիկայից: Մի պահ մտածում ես, ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ֆիզիկան և կենսաբանությունը: Որքան էլ որ զարմանալի է, այս բնագիտական առարկաները ունեն շոշափելի ընդհանրական սահմաններ: Օրինակˊ “Ձայն” թեման. կենսաբանորեն երեխաները բացատրեցին, թե ինչպես ենք խոսում, հնչյուներ արտասանում, երգում, այսինքնˊ ինչպես է առաջանում ձայնը ... Հետո նույն թիմին նույն թեմայի շուրջ առաջադրվեց հարց . ի՞նչ է ձայնը ֆիզիկայի տեսանկյունից: Օրինակˊ “Թռիչք” թեման. Ինչպե՞ս են թռչում թռչունները ... Եվ ինչ՞ու է օդ բարձրանում He-ով լցված փուչիկը (բացատրվեց ֆիզիկորեն): Ի դեպ, հենց այդ հարցի ժամանակ օդ բարձրացավ մի մեծ փուչիկ, որի մեջ նստած էր Անգետիկը: Յուրաքանչրյուր հարցի շուրջ համակարգչային էկրանի օգնությամբ երեխաներին ցուցադրվեցին նկարներ, էկզոտիկ կենդանիների մակետներ, դիդակտիկ նյութեր: Մասնակցում եին երկու թիմ` "Мыслители" և "Крепкий орешек": Յուրաքանչյուր թիմ ուներ իր կրծքանշանը, ներկայացրել էր մեկական ձեռքի աշխատանք, երկու պատի թերթ կենսաբանությունից և ֆիզիկայից, որոնց համար նույնպես գնահատվեցին: Երկու թիմերն էլ արժանվոր ներկայացան, սակայն միավորներով հաղթեց "Мыслители" թիմը: Աշակերտները ստացան մրցանակներ: Դասասենյակում ջերմ մթնոլորտ էր, այն դարձել էր բնության մի փոքրիկ անկյուն, որտեղ ձուլվեցին կենսաբանություն և ֆիզիկա առարկաների սահմանները: |
Մաքրում և պահպանում ենք մեր հուշարձանները` 18.04.2013թ.
Հնդկաստանի Հանրապետության դեսպանի այցը` 15.04.2013թ.
Ապրիլի 15-ին հ.62 դպրոցում կայացավ հանդիպում Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը,Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի ազգային համակարգող Ստելլա Մելքոնյանը: Միջոցառումն իր ելույթով բացեց դպրոցի տնօրեն` Մ. Սողոմոնյանը: Այնուհետև ելույթ ունեցան հյուրերը: Դեսպանն իր ելույթում գոհունակություն հայտնեց դպրոցի ջերմ ընդունելության համար, ապա շնորհանդեսի միջոցով ներկայացրեց իր երկրի մշակույթը, տնտեսությունը, կրոնը, ազգային ավանդույթներն ու սովորությունները: Աշակերտների հարցերին պատասխանելուց հետո դեսպանն ուղղեց դահլիճին իր հարցերը: Լավագույն հարցեր հղած աշակերտները դեսպանի կողմից ստացան հուշանվերներ: Այնուհետև կատարվեց ազգային հանձնաժողովի կողմից դեսպանին շնորհակալագրի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանդիպման վերջում դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած անակնկալը` գեղեցիկ գեղարվեստական համարներ: |
Դպրոցի աշակերտները մասնակցում են ծառատունկին` 14.04.2013թ.
Խաղ վիկտորինա` Զարթոնքի սերունդ
Այց ՀՀ նախագահի աշխատավայր
Հանդիպում ՀՀ Ոստիկանաության աշխատակիցների հետ 28.11.2012թ.
Շախմատի մրցաշար` 23,10,2012թ.
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ շախմատի մրցաշար, որին մասնակցում էր դպրոցի 16 աշակերտ: Թեժ պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան Խաչատրյան Էդգարը և Հակոբյան Անին: Հաղթող ճանաչվեց 11րդ դասարանի աշակերտուհին` Հակոբյան Անի: