Մանկավարժական խորհրդի նիստ՝ 21.05.2015թ.
ՕՐԱԿԱՐԳ
1. 2014- 2015 ուստարվա 10-11-րդ դասարանների աշակերտների փոխադրական քննություններին մասնակցելու հարցը: 2. 2014- 2015 ուստարում 9-րդ դասարանի աշակերտների ավարտական քննություններին մասնակցելու հարցը: 3. 2014- 2015 ուստարվա 7-8-րդ և 10-11-րդ դասարանի աշակերտների դասարանից դասարան փողադրվելու հարցը: 4. Գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին գովասանագրով պարգևելու հարցը: 5. 2014- 2015 ուստարվա 12-րդ դասարանի աշակերտների ավարտական քննություններին մասնակցելու թույլտվության հարցը: 6. Քննությունների կազմակերպման աշխատակարգի և քննական հանձնաժողովների կազմի ներկայացումը: 7. Տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունների ընդունում: 8. Ընթացիկ հարցեր: |
Գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդես՝ 28.04.2015թ.
Գեղարվեստական ստեղծագործության ցուցահանդեսում ցուցադրվեցին դպրոցի աշակերտուհիներ Գոհար Քնարյանի, Միլենա Նիկոլյանի և Մարիա Ղուլյանի աշխատանքները:
Հրաշքով լի կյանք՝ 07.02-16.04.2015
2015թ. փետրվարի-ապրիլ ամիսներին դպրոցը մասնակցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորված և ՛՛Փի-Էյչ Ինթերնեշնլ՛՛ կազմակերպության կողմից իրականացված ՛՛Հրաշքով լի կյանք՛՛ ծրագրին, որի առանցքում ընկած է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման թեման: Մասնակիցները ծանոթացան ամերիկացի գրող Ռ. Պալացիոյի ՛՛Հրաշքը՛՛ վեպին և ներգրավվեցին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման թեմաները շոշափող և գրքի շուրջ մշակված տասը քննարկումների, որին հաջորդեց բացիկների մրցույթ, որի շրջանակում գրքի շապիկով տասը գրված բացիկներում աշակերտները մեր երկրում սոցիալական հարցերով զբաղվող մեծահասակներին գրեցին իրենց խորհուրդ-ուղերձը՝ առաջարկելով մեխանիզմներ, որոնց ներդրման շնորհիվ իրենց դպրոցը, համայնքը, երկիրը հնարավոր է դարձնել սոցիալապես ավելի ներառող և հյուրընկալ:
Այս մրցույթում հաղթեց 10-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Առաքելյանը, որն էլ իր ուսուցիչ Լ. Քեշոյանի հետ մասնակցեց ապրիլի 3-4 Աղվերանում կայացած մեծ պատանեկան համաժողովին: Ծրագրի ավարտական փուլում կազմակերպվեց գրքի հերոսի պատմությունից ոգեշնչված աշակերտների ձեռքի աշխատանքների մրցույթ: 11-րդ դասարանի աշակերտներ Ռոսի Ղալաչյանի և Սվետա Ոսկանյանի աշխատանքն անցավ եզրափակիչ փուլ և ներկայացվեց հանրային ցուցադրության Լոֆթ ակումբում: Մասնակից բոլոր աշակերտները արժանացան հավաստագրերի, որոնք հանդիսավորությամբ հանձնեց դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը:
Միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 17.04.2015թ. տեսանյութ ^^^
Հիշում եմ և պահանջում՝ 11.04.2015թ.
Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ >>>
Շաբաթօրյակ 11.04.2015թ.
<<Ո՜վ հայոց մարտիկներ>> 10.04.20152.
Ապրիլի 10-ին կայացավ մեր դպրոցի 10տ1 դասարանի բաց դասը՝ նվիրվածՄեծ եղեռնի 100 ամյակին: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Խաչատրյանը: Դասը վերնագրված էր <<Ո՜վ հայոց մարտիկներ>> և անդրադառնում էր հայ ազգի քաջարի պաշտպաններին, նրանց, որ մոռանալով իրենց անձը, կյանք չխնայելով, պայքարեցին հայրենիքի ազատության և իրենց ժողովրդի պաշտպանության համար: Հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, ցուցադրվեցին տեսահոլավակներ, որոնք և՛ ուսանելի էին, և՛ ճանաչողական: Դասը շատ հագեցված էր և լի հուզականությամբ: |
Անմոռուկների պատրաստումը՝ 10.04.2015թ.
<<Մեծ լուսավորիչ Խ. Աբովյան>>՝ 13.03.2015թ.
Սույն թվականի մարտի 13-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտաշխատողների հետ անցկացվեց <<Մեծն լուսավորիչ Խ. Աբովյան>> խորագրով մրցությ-միջոցառում դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև: Դպրոցի հյուերն էին թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը, Հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը և կրտսեր գիտաշխատող Կարինե Հարոււթյունյանը: Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին ուսումնասիրել մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը: Դպրոցում լավագույնը ճանաչված թիմը ապրիլի 2-ին կմասնակցի Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայանալիք եզրափակիչ փուլին: |
Մեկնարկեց <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ խաղը՝ 06.03.2015թ.
Փետրվարի 6-ին Մեր դպրոցի <<Նեմեսիս>> թիմը տոնեց իր առաջին հաղթանակը <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ խաղում` 9-7 հաշվով պարտության մատնելով Կոտայքի Քանաքեռավան գյուղի <<Նաիրի>> թիմին:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ 27.02.2015թ.
Պայքար աղանդների դեմ՝ 24.02.2015թ.
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ հանդիպում Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հովվապետ տ.Նորայրի և վարչական շրջանի ոստիկանության անչափահասների բաժի պետ՝ մայոր Եպիսկոպոսյանի հետ: <<Կրոնական աղանդների դեմ պայքարը>> ծրագրի շրջանակներում:
Մայրենիի օրը՝ 20.02.2015թ.
Փետրվարի 20-ին մեր դպրոցում հյուրընկալվեցինք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանին: Նա ներկայացրեց իր ղեկավարած ֆակուլտետի պատմությունը, դասավանդման սկզբունքները, առավելությունները: Ավագ դասարանների երեխաները սիրով և ուշադրությամբ լսեցին դասախոսի գրավիչ ու հետաքրքիր խոսքը, պատասխանեցին հարցերին: Հանդիպումն ավարտվեց ՛՛Հայաստան՛՛ երգով՝ աշակերտուհի Լուիզա Կոստանյանի կատարմամբ:
Այց Խ. Աբովյանի տուն թանգարան` 19.02.2015թ.
Այս տարվա փետրվարի 19-ին ՝ Մայրենիի տոնի նախօրեին, 10 լեզվագիտական ռուսական դասարանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մանասյանի և դասղեկ Լ. Ղազարյանի հետ հյուրընկալվեց Խ.Աբովյանի տուն–թանգարան: Աշակերտներն ավելի
մանրամասն ծանոթացան մեծ լուսավորչի կյանքի և գործունեության հանգամանքներին, եղան նաևԱբովյանների տոհմատանը, ընթերցեցին մեծերի խոսքը Աբովյանի մասին և կրկին կարևորեցին մայրենի լեզուն՝ իբրև <<մեր ազգի պահողի>> :
մանրամասն ծանոթացան մեծ լուսավորչի կյանքի և գործունեության հանգամանքներին, եղան նաևԱբովյանների տոհմատանը, ընթերցեցին մեծերի խոսքը Աբովյանի մասին և կրկին կարևորեցին մայրենի լեզուն՝ իբրև <<մեր ազգի պահողի>> :
Այց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ՝ 12-02.2015թ.
2015թ. փետրվարի 12-ին և 13-ին մեր դպրոցի աշակերտները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ: Նրանք եղան բանկի ,,Այցելուների կենտրենոմ,, ծանոթացան դրամի ստեղծման պատմությանը, տեսան հետաքրքիր ցուցանմուշներ, իսկ վերջում դիտեցին ֆիլմ՝ գնաճի և գների զսպման քաղաքականության մասին:
Հանդիսավոր տողան նվիրված ՀՀ ազգային բանակի 23-րդ տարելիցին՝ 28.01.2015թ.
Հունվարի 28-ը տոնական օր էր: Մեր դպրոցի բակում հանդիսավոր տողան էր՝ նվիրված ՀՀ ազգային բանակի 23-րդ տարելիցին: Հյուրընկալվել եին դպրոցի կառավարման խորհրդի նախագահ՝ Մ. Կարախանյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փ/գն-ետ՝ Կ. Գալուստյանը և ԵԿՄ անդամներ: ՀՀ ազգային հիմնի ներքո բարձրացվեց եռագույն դրոշը: Ուսման բնագավառում լավ գիտելիքներ ցուցաբերած աշակերտները պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ուղերձով: Տողանի ավարտից հետո դպրոցի զինղեկ՝ Վ. Ֆրանկյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրվեցին դպրոցի զոհված ազատամարտիկ Հ. Մինասյանի
կիսանդրու առջև:
Մանկավարժական խորհրդի նիստ՝ 26.12.2014թ.
2014թ . դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված մանկավարժական խորհրդի նիստը: Նիստը վարում էր դպրոցի տնօրեն Մ. Սողոմոնյանը:
Օրակարգում լսվեցին՝ փոխտնօրենների և դասղեկների հաշվետվեւթյունները կատարված աշխատանքների վերաբերյալ, մ/մ նախագահների ելույթները, ընթացիկ դասալսումների ամփոփումները: Նիստի վերջում տնօրենը հղեց ամանորյա շնորհավորանքի խոսքեր կոլեկտիվին և հանձնեց նվերներ:
Օրակարգում լսվեցին՝ փոխտնօրենների և դասղեկների հաշվետվեւթյունները կատարված աշխատանքների վերաբերյալ, մ/մ նախագահների ելույթները, ընթացիկ դասալսումների ամփոփումները: Նիստի վերջում տնօրենը հղեց ամանորյա շնորհավորանքի խոսքեր կոլեկտիվին և հանձնեց նվերներ:
<<Ես և Աշակերտական Խորհուրդ>>-ը զեկույց-ծրագիրը` 20.11.2014թ.
2014 թ. հոկտեմբերի 20-ին աշակերտական խորհրդի նախագահ Անժելա Հովհաննիսյանը անցկացրեց <<Ես և Աշակերտական Խորհուրդ>>-ը զեկույց-ծրագիրը: Զեկույցի ընթացքում աշակերտական խորհրդի անդամները ստացան տեղեկություններ կատարված աշխատանքներից և ծանոթացան իրենց պարտականություններին: Այնուհետև ընտրվեցին հանձնախմբերի նախագահներ և անդամներ:
Այցելություն Ե. Չարենցի անվան գրականություն և արվեստի թանգարան` 18.11.2014թ

Նոյեմբերի 18-ին VIIIբ դասարանն այցելեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան/ԳԱԹ/: Այն ունի 5 ցուցասրահ, որոնցից 2-ը ներկայացնում է հայ գրականությունը՝ Սայաթ-Նովայից մինչև 20-րդ դարի վերջը, 3-րդում թատերարվեստն էր՝ նշանավոր խմբերի, միությունների և դերասանների մասին պատմվող նյութերով, 4-րդում՝ կինոարվեստը՝ հայկական I համր և ձայնային հայտնի կինոնկարների մասին պատմվող ցուցանմուշներով, 5-րդում՝ երաժշտարվեստն էր՝ Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի, Ա. Տիգրանյանի և այլ երախտավորների մասին ներկայացվող նյութերով, երաժշտական գործիքների ցուցադրությամբ: Աշակերտները կլանված լսում էին, հարցեր տալիս, երբեմն բանաստեղծություններից հատվածներ արտասանում, մասնակցում ինտերակտիվ խաղերի: ԳԱԹ-ում ներկայացված յուրահատուկ դասը շատ ուսանելի էր և տպավորիչ, որը անջնջելի հետք կթողնի աշակերտների հիշողությոն մեջ:
Մ.Յու. Լերմոնտովի 200 ամյակը՝ 10.11.2014թ.
15 октября 2014 года отмечалось 200 лет со дня
рождения великого русского поэта М. Ю. Лермонтова.
В нашей школе эта дата отличалась в соответствии с программой 8 класса 17 ноября 2014 года в форме открытого урока ''О, этот Лермонтов''. Урок посвящен жизни и творчеству великого русского поэта XIX в. М. Ю. Лермонтову. На уроке звучали лирические стихотворение поэта, знакомство с интересными фактами его биографии, что сопровождалась показом слайдов с картинками, выполненными самим М. Ю. Лермонтовым. Звучали романсы на его стихи.
В нашей школе эта дата отличалась в соответствии с программой 8 класса 17 ноября 2014 года в форме открытого урока ''О, этот Лермонтов''. Урок посвящен жизни и творчеству великого русского поэта XIX в. М. Ю. Лермонтову. На уроке звучали лирические стихотворение поэта, знакомство с интересными фактами его биографии, что сопровождалась показом слайдов с картинками, выполненными самим М. Ю. Лермонтовым. Звучали романсы на его стихи.
<<Հայոց լեզու>> առարկայով մեկնարկ տրվեց օլիմպիադայի
դպրոցական փուլը՝ 10.11.2014թ.
Աշնային ծառատունկ՝ 08.11.2014թ.
Այց ՀՀ նախագահի նստավայր՝ 06.11.2014թ.
Այց Ե. Չարենցի տուն թանգարան՝ 05.11.2014թ.
2014թվականի նոյեմբերի 5-ին 7ա դասարանով այցելեցինք Եղիշե Չարենցի տուն թանգարան:
Դասարանի աշակերտներին շատ ոգևորեց Եղիշե Չարենցի տուն թանգարան այցելությունը: Տուն թանգարանի չորս հարկերն էլ հետաքրքիր էին և դիտարժան: Պահպանված էին մասունքներ Եղիշե Չարենցի հայրական տնից, ծնողներից, անձնական իրերից: Երեխաներին արդեն ծանոթ էին նրա կենսագրությունը, անգիր գիտեին մի քանի բանաստեղծություն և կարողացան ներկայացնել իրենց գիտելիքները: Երբ խմբով արտասանեցին <<Ես իմ անուշ Հայաստանին>>, սրահում բոլորը լռեցին: Մեզ հետ էր Եղիշե Չարենցի թոռնուհին՝ տիկին Գոհարը, որը մեզ ուղղեց իր դրվատանքի խոսքերը: Շատ հագեցված և ուսուցանող օր էր: |
Գրաբարը մեր դպրոցում՝ 05.11.2014թ.
<<ՄԵՂՈՒ>>-ն մեր դպրոցում է՝ 30.10.2014թ.
Քաղաքապետի շնորհակալագիրը Էրեբունի-Երևան տոնակատարությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար 29.10.2014թ.
ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ 2796 ՏԱՐԵԴԱՐՁԸ 12.10.2014Թ.
ՄԵՆՔ ՁԵԶ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ՝ 06.10.2014թ.
ՆՈՐԻՑ ԵԿԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
Սեպտեմբերի 1-ին, ինչպես միշտ, տոնական եռուզեռ էր հ. 62ավագ դպրոցի բակում: Դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել հարյուրավոր աշակերտների առջև: Միջոցառման մեկնարկն ազդարարեց ՀՀ ազգային օրհներգը, որի հնչյունների ներքո բարձացվեց պետական դրոշը: Դպրոցում ավանդույթ է դարձել նոր տասերորդցիներին դիմավորել գեղեցիկ, տոնական շքերթով, որն էլ բացեցին աշակերտական խորհրդի գեղեցիկ թմբկահարները: Այնուհետև կայացավ ուսուցիչների և աշակերտների երդման հանդիսավոր արարողությունը: Ընթերցվեցին Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձները` գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը: Միջոցառումը շարունակեցին երաժշտական գեղեցիկ կատարումները: Միջոցառման ավարտին հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը, և երեխաներն ու ուսուցիչները բարձր տոնական տրամադրությամբ մուտք գործեցին սիրելի հարազատ կրթօջախ: