ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - 15.04.2024թ.
Ապրիլի 15-ին մեր դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները ուսուցիչներ Գ. Մինասյանի և Ա. Սարգսյանի ուղեկցությամբ <Մասնագիտական կողմնորոշում> խմբակի շրջանակներում այցելեցին Հայաստանում ֆրանսիական համալսարան (UFAR)։
Այստեղ նրանց սպասվում էր հետաքրքիր և բովանդակալից հանդիպում UFAR-ի ռեկտոր տիկին Սալվա Նակուզիի հետ,ապա աշակերտները մասնակցեցին քաղաքացիական իրավունք (ընտանեկան իրավունք) դասին,այցելեցին համալսարանի գրադարան,որտեղ տեղի ունեցավ հարցազրույց Անաիդա Գասպարյանի և համալսարանի ուսանողների հետ,այն աշակերտների համար բացեց մի նոր աշխարհ.աշակերտներն ուշադրությամբ լսում էին և տալիս իրենց հուզող հարցերը։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ - 13.04.2024թ.
Մեր դպրոցի ուսուցիչներ Գ. Մինասյանն ու Ա. Սարգսյանն անչափ հետաքրքիր, կարևոր ու խիստ արդիական թեմա էին ընտրել իրենց համատեղ դասի համար՝ <<Իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես>>, որի նպատակն էր թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների շրջանում լայն տարածումն ու իրազեկումը։
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ - 21.03.2025թ.
Նախագծային աշխատանք՝ <<Հալոգեններ, հալոգենների ազդեցությունը մարդու առողջության վրա>>
Առարկա՝ քիմիա, կենսաբանություն
Խումբ՝ 10- րդ կենսաքիմիա
՝ Ա. Սարգսյան, Գ. Խաչատրյան
Առարկա՝ քիմիա, կենսաբանություն
Խումբ՝ 10- րդ կենսաքիմիա
՝ Ա. Սարգսյան, Գ. Խաչատրյան
Մ. ՄԱՆՈՒՇՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ - 18.03.2025թ.
Մանուշյանական շաբաթվա շրջանակներում 11 ի դասարանի մի խումբ աշակերտներ պատմության ուսուցիչ Գ. Փանոսյանի ուղեկցությամբ մասնակցեցին Ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին, որը նվիրված էր Միսաք Մանուշյանի կյանքին ու պայքարին։
Մանուշյանական շաբաթվա շրջանակներում մեր դպրոցի 10լ և 10ֆմ դասարանների մի խումբ աշակերտներ դասղեկ Լ. Քեշոյանի ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում մասնակցեցին Կատյա Գիրագոսյանի << Միսաք և Մելինե>> վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։
ԱՅՑ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ - 17.03.2025թ.
Մմեր դպրոցի 10տ2 դասարանի աշակերտները դասղեկ Վ. Բաբայանի և հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Ք. Սուքիասյանի ուղեկցությամբ այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն- թանգարան։
ԵՊՀ <<ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ>> ԴՊՐՈՑ - 14.03.2025թ.
Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ու Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համագործակցության շրջանակում ԵՊՀ <<Տնտեսագիտական դպրոցը>> կազմակերպել էր հետաքրքիր երկօրյա դասընթաց՝ բիզնեսի վերաբերյալ գիտելիքների և պրակտիկ հմտությունների ձևավորման նպատակով։
Դասընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան մեր դպրոցի 11- րդ իրավագիտական դասարանի աշակերտները, ովքեր արժանացան հավաստագրերի։
Դասընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան մեր դպրոցի 11- րդ իրավագիտական դասարանի աշակերտները, ովքեր արժանացան հավաստագրերի։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍ - 25.02.2025թ.
Փետրվարի 25- ին մասնագիտական կողմնորոշման անչափ հետաքրքիր դաս անցկացրին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տարբեր ամբիոնների դասախոսները։
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ - 20.02.2025թ.
Անչափ հետաքրքիր և խիստ արդիական թեմա՝ <<Հայոց լեզվի կիրառությունը սոցցանցերում>>: Ուսուցիչ՝ Ա. Մանասյան: Դասարան՝ 10 կենսաքիմիա.
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ - 19.02.2025թ.
Արդեն ավանդույթ է դարձել Գիրք նվիրելու օրը անցկացնել մեր դպրոցի լուսավոր ու ընդարձակ գրադարանի ընթերցասրահում, որտեղ 10- րդ դասարանցիները ներկայացնում են իրենց ընտրած և նախապես ընթերցած գրքերը, քննարկում դրանք , ապա նվիրում դպրոցի գրադարանին։
Աշակերտները գրադարանավար Լուսինե Ղազարյանի գլխավորությամբ մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ են պատրաստվում այս գեղեցիկ օրվան և ոգևորում բոլոր ներկաներին։
Աշակերտները գրադարանավար Լուսինե Ղազարյանի գլխավորությամբ մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ են պատրաստվում այս գեղեցիկ օրվան և ոգևորում բոլոր ներկաներին։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ - 23.12.2024թ

Արձանագրություն_3.pdf | |
File Size: | 1040 kb |
File Type: |
<<ԸՆՏԱՆԵԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ Ա.ՕՍՏՐՈՎՍԿՈՒ <<ԱՄՊՐՈՊ>> ԴՐԱՄԱՅՈՒՄ>> /նախագծային աշխատանք/ - 13.12.2024թ
10- րդ ռուսական դասարանի աշակերտները ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մովսիսյանի և պատմության ու հասարակագիտության ուսուցիչ Գ. Փանոսյանի ղեկավարությամբ ներկայացրին նախագծային հետազոտական աշխատանք՝ << Ընտանեկան և սոցիալական կոնֆլիկտը Ա. Օստրովսկու <<Ամպրոպ>> դրամայում>>։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ - 10.12.2024թ

Արձանագրություն_2.pdf | |
File Size: | 759 kb |
File Type: |
ԿԱՆԽԱՐԳԵԼԵՆՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ - 07.12.2024թ.
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍ - 05.12.2024թ.
Մասնագիտական կողմնորոշման դաս՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Ա. Մանգասարյանի գլխավորությամբ:
<<ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ- 20.11.2024թ.
2024թ հոկտեմբերի 5- ին ԿԳՄՍ նախարարի և ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ ԵՊՀ- ում կազմակերպվեց << Ուսուցիչը՝ կրթության հենասյուն>> խորագրով ուսուցչական համաժողով, որին գործուն մասնակցություն ունեցան մեր ուսուցիչները՝ Ա. Գևորգյանը և Գ. Փանոսյանը։
Անցկացված քննարկումներում առաջարկներով և ելույթով նրանք ներկայացրին նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
Նոյեմբերի 19- ին << Հայոց լեզու և գրականություն>> առարկաների հանձնախմբի նախագահ Ա. Գևորգյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ-ի և ԿԳՄՍՆ- ի կազմակերպած << Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում>>խորագրով գիտագործնական համաժողովին՝ ներկայացնելով հայոց լեզվի դերը արժեհամակարգի ձևավորման գործընթացում և արժանացավ վկայականի։

ԱՅՑ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ - 12.11.2024թ.
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինեն Մանասյանը 10-րդ դասարանի հայ գրականության անչափ հետաքրքիր դաս անցկացրեց Խաչատուր Աբովյանի տուն- թանգարանում։
ԱՅՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ - 12.11.2024թ.
Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80- ամյակի միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 11- ին կազմակերպվել էր գիտահանրամատչելի հանդիպում, որին սիրով մասնակցեցին մեր աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Ժաննա Ալագյոզյանի գլխավորությամբ։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ - 28.10.2024թ

ardzanagrutyun.pdf | |
File Size: | 69 kb |
File Type: |
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ - 27.09.2024թ
27.09.24թ տեղի ունեցան դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները։Ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց 10- րդ դասարանի աշակերտուհի Մանե Դիլոյանը։
Շնորհավորում ենք Մանեին և մաղթում հետաքրքիր նորարար գաղափարներով բեղուն գործունեություն։
Շնորհավորում ենք Մանեին և մաղթում հետաքրքիր նորարար գաղափարներով բեղուն գործունեություն։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ - 26.09.2024թ
Մեր աշակերտները ֆրանսերենի ուսուցչուհի Աննի Հարությունյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Եվրոպական լեզուների միջազգային օրվան։
ՊԱՍՏՍՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ - 23.09.2024թ
Ամփոփվեցին ՀՀ անկախության 33- ամյակին նվիրված պաստառների մրցույթի արդյունքները, որտեղ լավագույնը ճանաչվեցին 11 տ1 դասարանի աշակերտուհի Սառա Բաբայանի, 11ի դասարանի աշակերտուհիներ Լիլյա Գրիգորյանի և Լիլի Հակոբյանի և 10լռ դասարանի աշակերտուհի Մարիա Օվսոյանի աշխատանքները։
ԱՅՑ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԵՎ ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ - 22.09.2024թ
Մեր դպրոցի 10-րդ և 11- րդ կենսաքիմիա դասարանի աշակերտները դասղեկ Գայանե Խաչատրյանի ուղեկցությամբ հետաքրքիր ճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին դեպի Սարդարապատ ։ Ճանապարհին այցելեցին Մուսալեռ, մասնակցեցին հարիսայի պատրաստման ավանդական արարողությանը, եղան Էջմիածնում, այնուհետև Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։
<<ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒԵՖԱ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ - 11.09.2024թ.
Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից <<Երեխաների համար ՈւԵՖԱ>> հիմնադրամի ֆինանսավորմամբ 2022թ իրականացվեց <<Սպորտային սերունդ 2022>> ծրագիրը, որտեղ մեր պատրաստած հոլովակն ընդգրկվեց հաղթողների ցանկում։
Եվ ահա 2 տարի անց մենք ստացանք մեր մրցանակը՝ երկար սպասված մարզագույքը, որի համար անչափ ուրախ ենք և մեր երախտագիտությունն ենք հայտնում Կայուն զարգացման հայկական հիմնադրամին:
Շնորհակալ ենք հրաշալի նախաձեռնության և այսքան կարևոր ծրագիր իրականացնելու համար։