Մայրենիին նվիրված բաց դաս-բանախոսություն`<<Բարոյագիտական և գեղագիտական արժեքների համակարգը Վ. Սարոյանի ստեղծագործություններում>>
Փետրվարի 27-ին Երևանի հ. 62 դպրոցում Մայրենիին նվիրված միամսյակի շրջանակներում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Հովսեփյանը կարդաց <<Բարոյագիտական և գեղագիտական արժեքների համակարգը Վ. Սարոյանի ստեղծագործություններում>> թեմայով բանախոսությունը, որի նպատակն էր ներկայացնել մեծ գրողի ստեղծագործությունները համամարդկային և ազգային բարձրագույն արժեքների քննարկման տեսանկյունից:Բանախոսության նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել բարության, ազնվության, առաքինության, արժանապատվության, ինքնահարգանքի, գեղեցկության ու մեծահոգության այն դասերին, որ ներկայացնում է իր պատմվածքներում,վիպակներում ու դրամատուրգիական գործերում մեծ գրողը,փոխանցել նրա բարոյագիտական ու գեղագիտական հայացքները, ևս մեկ անգամ կարևորել գրականության դերը մարդ- անհատի ձևավորման ,դաստիարակության ու կայացման գործում կրկին անդրադառնալով Մեծ Սարոյանի հրաշալի ստեղծագործություններին:
Բանախոսության ամբողջ տարբերակ տես այստեղ |
Մայրենիին նվիրված բաց դաս` «Մեկժամյա գրական խմբակ. Ն. Աղբալյան»
Փետրվարի 26-ին 11տ1 դասարանում անցկացվեց մայրենիին նվիրված բաց դաս՝ <<Մեկժամյա գրական խմբակ. Նիկոլ Աղբալյան>> խորագրով: Դասի նպատակն էր ճանաչել մեր ժողովրդի նվիրյալ զավակ Նիկոլ Աղբալյանին՝ իբրև գրական, հասարակական, քաղաքական երևույթի: Աշակերտները ներկայացնում էին կենսագրական տեղեկություններ, նշում, որ Աղբալյանը <<Վերնատուն>> գրական խմբակի անփոխարինելի անդամ էր, անվանի գրականագետ, ով գրախոսել է նաև Ավ. Իսահակյանի, Հովհ. Թումանյանի, Վ. Տերյանի, Լ. Շանթի, Սայաթ-Նովայի, Ե. Չարենցի ստեղծագործությունները: Աշակերտները ասմունքում էին նշված հեղինակների գործերից, ներկայացվեց նաև/երգով/ Սայաթ-Նովայի խաղերից մեկը: Մեկժամյա գրական խմբակում նշվեց, որ ՀՅԴ անդամ Ն. Աղբալյանն ընտրվել է լուսավորության և արվեստի նախարար Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին, և հենց նրա հրամանով էլ մայրենին դառնում է պետական լեզու, հիմնվում է համալսարան, բացվում են դպրոցներ, գրական խմբակներ: Աշակերտները նաև մեջբերեցին ականավոր գրականագետների և մտավորականների գնահատողական խոսքը Ն. Աղբալյանի գրականագիտական, կրթական, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Դասի ընթացքում պարբերաբար ցուցադրվում էր տեսանյութ Աղբալյանի կյանքն ու գործունեությունն ավելի տեսանելի լուսաբանելու համար, հնչում էր մեծ գրականագետի խոսքը: Աշակերտներին բաժանվեցին թղթեր, որտեղ երիտասարդներին ուղղված մեծ հայի պատգամն էր գրված: Դասի վերջում, գնահատելով և մեծարելով հայրենասեր Ն. Աղբալյանին, մեծարվեց նաև մայրենին:
|
Մայրենիին նվիրված բաց դաս` «Բառաբարդումը որպես բառակազմության եղանակ»
Փետրվարի 19-ին 10ի1 դասարանում տեղի ունեցավ հայոց լեզվի դաս` նվիրված մայրենիի օրվան:
Դասի թեման`«Բառաբարդումը որպես բառակազմության եղանակ»: Դասի ընթացքը. Տնային առաջադրանքի ստուգմանը հաջորդեց դասահարցումը, որն ուղեկցվեց գործնական աշխատանքով. Կիրառվում էր խճանկար-առաջադրանք մեթոդը, ըստ որի աշակերտները գունավոր կպչուն թերթիկների վրա լրացնում էին բարդությունների տեսակների օրինակներ, որոնք փակցվում էին պաստառի վրա առանձնացված համապատասխան գունավորումով սյունակներում: Սխալ օրինակը ակնառու էր լինում գունային անհամապատասխանությամբ: Հետաքրքիր և առավել արդյունավետ էին էլեկտրոնային գրատախտակի վրա կատարվող վարժությունները, որոնց կատարումներին աշակերտները մասնակցում էին մեծ ոգեորությամբ և աշխուժությամբ: Էլեկտրոնային գրատախտակի վրա պատկերված խաչբառի լուծումը ամբողջացնում էր հայոց լեզվի դասերին աշակերտների գերնպատակը, լուծման արդյունքում ստացվեց առանցքային բառը` գրագիտություն: Այնուհետև գրատախտակին պատկերվեց Վենի դիագրամ` երեք շրջանագծերով, որոնցում աշակերտները որպես տնային հանձնարարություն պիտի լրացնեին պարզ, բարդ և ածանցավոր բառերի առանձնահատուկ և ընդհանուր հատկանիշները: Տնային մյուս առաջադրանքը գրատախտակին ցուցադրված բնանկարի շուրջ էր. աշակերտներին հանձնարարվեց կազմել կապակցված խոսք ըստ բնանկարի և դուրս գրել պարզ, բարդ և ածանցավոր բառերը: |
Այց ՀՀ Կենտրոնական բանկ
2013թ. փետրվարի 1-ին և 4-ին մեր դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ: Աշակերտները եղան "Այցելուների կենտրոնում", որտեղ ծանոթացան դրամաշրջանառության պատմությանը, վճարահաշվարկային համակարգին և դրամավարկային քաղաքականությանը:
Վերջում երեխաները դիտեցին հետաքրքիր անիմացիոն ֆիլմ` "Գնաճի հրեշը", և մասնակցեցին ինտելեկտուալ խաղի, որտեղ ցույց տվեցին այցելության ընթացքում ստացած իրենց գիտելիքները: |
Ցուցահանդես...
Էրեբունի - Երևան
Լուսանկարների հեղինակ` Լուսինե Ալեքսանյան
Click here to edit.
Մեր դասամիջոցները
Լուսանկարների հեղինակ՝ Ջեներա Մարտիրոսյան